Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

․

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Լոռու մարզային բաժնում։

Մինչ խորհրդակցությունը Լոռու մարզային բաժնի պետ Արման Պողոսյանի ուղեկցությամբ Գլխավոր հարկադիր կատարողը, բաժնի գործունեությունը համակարգող, Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը, Տնտեսական բաժնի պետ Ալբերտ Նազարյանը շրջայց են կատարել մարզային բաժնում, ծանոթացել աշխատանքների կազմակերպման և համակարգման գործընթացին, ծանոթացել շենքային պայմաններին։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են կատարողական վարույթների շրջանակում իրականացվող կատարողական գործողությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր։ Զեկուցվել է, որ ավելացել են կատարողական թերթերի քանակը, կա բաժնի թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտություն։

Սերգեյ Մեղրյանը հանձնարարել է հետևողական լինել միջանկյալ դատական ակտերի պահանջի անհապաղ կատարմանը, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը։

Կարևորվել է Ծառայության ֆիզիկական անձ հանդիսացող շահառուներին կատարողական վարույթների նոր գործիքակազմերով համալրված «Անձնական կաբինետ» էլեկտրոնային գործիքից օգտվելու անհրաժեշտությունը, ինչը կխնայի պարտապան քաղաքացու ժամանակը և ռեսուրսները իր վերաբերյալ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների մասին ամբողջական տեղեկատվության ստանալու համար։

Գլխավոր հարկադիր կատարողի կողմից հանձնարարական է տրվել հետևողականություն դրսևորել հարկադիր կատարողների կողմից իրենց լիազորությունների պատշաճ իրականացման հարցում։

Աշխատանքային խորհրդակցությունից հետո Սերգեյ Մեղրյանը մասնակցել է Արդարադատության նախարարության կողմից Վանաձորում Քաղաքացիական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ քաղաքացիներին առանձին պատուհանով ծառայություն է մատուցվելու նաև Հարկադիր կատարման ոլորտին առնչվող հարցերով։

--00--ՀԱ