Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 14 405 դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 18,  24 News

կորոնավիրուս

Փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 14 405 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 526 205-ն են: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 24 409 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 348 581։

Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 15 771:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 29.64%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 32.04%, վերջին 7 օրվանը՝ 30.78%:

--00—ՄՀ