Երկրորդ նախագահի ասուլիսի 4 րոպեն իդեալական բնութագրում է վերջին 1,5 տարվա մեր հանրության վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկախ նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ունեք ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ, դիտեք նրա երեկվա մամլո ասուլիսից առնվազն այս 4 րոպեն.

իդեալական բնութագրում է վերջին 1,5 տարվա մեր հանրության վիճակը, երբ ունենք վաղուց արդեն ապացուցված երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնող առնվազն ստախոս անձնավորություն, բայց դեռ շարունակում ենք լսել նրա ստերը և չենք ստուգում դրանցից և ոչ մեկը՝ այդ թվում մասնագիտական հանրության ծանրակշիռ մեծամասնությունը: Նաև դրանից է, որ այսքան աղետից հետո այդ ստերն ու մանիպուլյացիաները դեռևս էֆֆեկտիվ են և շարունակում են կործանարար հետևանքներ ունենալ պետության համար:

հ.գ. գրառումների մեջ կդնեմ նաև ՍիվիլՆեթի փաստերի ստուգման արդյունքները…»

--00--ԿԿ