Կդադարեցվեն դատավոր Արշակ Ալավերդյանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 18,  24 News

բդխ

Բարձրագույն դատական խորհրդի փետրվարի 18-ի որոշմամբ դադարեցվելու են Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի լիազորությունները:

Այս մասին ասված է ԲԴԽ պաշտոնական կայքում:

Որոշման մեջ ասված է.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.

2022 թվականի փետրվարի 21-ից Վարչական դատարանի դատավոր Արշակ Սերոժի Ալավերդյանի լիազորությունները դադարեցնել»:

--00—ՄՀ