Դոնբասում իրավիճակը սրվում է, Կիևը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Աշխարհ

Կիևը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ Դոնբասի ներկայացուցիչների հետ և համաձայնեցնի քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար հարցերը կոնֆլիկտի ավարտի համար։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ներկայումս մենք հետևում ենք Դոնբասում իրավիչակի սրմանը»,-ասել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Դոնեցկի չճանաչված հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ այօրվանից սկսվում է ԴԺՀ-ից խաղաղ բնակիչների էվակուացումը ՌԴ։ 

Ըստ նրա, առաջին հերթին պետք է դուրս գան կանայք, երեխաներն ու տարեց մարդիկ։ Պիշուլինը նաև նշել է, որ շատ շուտով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զորքերին հրաման է տալու անցնել հարձակման՝ փորձելով նվաճել ողջ Դոնբասը։

--00--ԿԿ