Չի բացառվում Ուկրաինայի կիսում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Մոսկվային անհրաժեշտ է բուֆերային գոտի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Չի բացառվում Ուկրաինայի կիսում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Մոսկվային անհրաժեշտ է բուֆերային գոտի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Բանախոսի համոզմամբ՝ սա ոչ թե ռուս֊ուկրաինական, այլ Ռուսաստան֊Արևմուտք ճգնաճամ է, և նպատակները ավելի քան հստակ են՝ Ռուսաստանը փորձում է կանգնեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ կանխելով Ուկրաինայի անդամակցությունը ռազմաքաղաքական դաշինքին, իսկ ԱՄՆ էլ փորձում է պաշտպանել այդ և այլ երկրների ազատ ընտրության հնարավորությունը։

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Սարգսյանը վերահաստատեց, որ երկու երկրների փոխհարաբերություններում դեռևս քաղաքական լուրջ օրակարգ չկա, բացառությամբ՝ հումանիտար աջակցության ու ռեֆորմների նախաձեռնման։

Մեր զրուցակցի խոսքով՝ Վաշինգտոնը նորից կակտիվանա՝ կապված հայ-թուրքական գործընթացի հետ՝ ընդգծելով իր միջնորդությունն ու մասնակցությունը, իսկ Փաշինյանին էլ հավանաբար կընդունեն Սպիտակ տանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։