Բայդենը ԱՄՆ-ում երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 19,  24 News    

բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը, որը գործում է 2020 թվականի մարտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Միացյալ Նահանգներում համավարակի մեկնարկից մինչ օրս գրանցվել է վարակման 78.3 մլն դեպք, մահացել է ավելի քան 933 հազար մարդ: Այս ցուցանիշով երկիրն առաջատարն է ողջ աշխարհում:

--00--ԱՀ