Ստամբուլը կանցնի ջրի տակ, եթե բայրաքթարով խփեն ՌԴ-Բելառուս միության անդամ Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Ստամբուլը կանցնի ջրի տակ, եթե բայրաքթարով խփեն ՌԴ֊Բելառուս միության անդամ Հայաստանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՀՀ֊ն պետք է միանա Ռուսաստանի և Բելառուսի միությանը։ Նրա կարծիքով, եթե մենք ուզում ենք պետականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը պահպանել, ապա պարզապես անհրաժեշտություն է անդամակցությունն այդ Միութենական պետությանը։

Գեղամյանը նաև ավելացրեց, որ Ադրբեջանը սադրանքների է դիմելու Արցախում, Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, իսկ ԼՂ-ի իշխանությունները նույն օրը պետք է խնդրանքով դիմեն, որ Արցախը դառնա ՌԴ մաս։

Մանրամասները՝ տեսանյութում։