Թբիլիսիում Թումանյանի ծննդյան 153-ամյակին նվիրված տոնական միջոցառում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Մշակույթ

Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառման շրջանակներում վիրահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին։

Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան վիրահայ դպրոցականներն ու Վիրահայոց թեմի նախակրթարանի սաները։ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ պանթեոնում անցկացվեց նաև միմյանց գիրք նվիրելու ավանդական միջոցառումը։