Հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչարի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում. շենքից տարհանվել է 12 բնակիչ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24 News  

ԱԻՆ

Փետրվարի 20-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչարի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Փրկարարները շենքից տարահանել են 12 բնակչի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել են պատշգամբը (մոտ 2 քմ), հյուրասենյակը (մոտ 20 քմ) և ննջասենյակը՝ մասամբ (մոտ 12 քմ)։   

--00—ՄՀ