Տուբդիսպանսերի մոտ ավտովթարից մահացած 5 քաղաքացիները ընտանիքի անդամներ էին․ նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

9

Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները մանրամասներ են պարզել Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ 06-ը վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վաչագան Պետրոսյանը, ուղևորները եղել են Չարենցավան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արմինե Պետրոսյանը, 17-ամյա Վահե Պետրոսյանը, 65-ամյա Գյուլնարա Պետրոսյանը, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Մելինե Գասպարյանը: Վերջիններս տեղում մահացել են, իսկ 06-ի մյուս ուղևորը՝ 15-ամյա Վանուհի Պետրոսյանը, «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել  է «Աբովան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

նկար

Աղբյուրը հայտնում է, որ մահացածները ընտանիքի անդամներ էին: Պարզվել է՝ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Վալիշան Կարապետյանը, իսկ վթարից որոշ ժամանակ անց ոստիկաններին է ներկայացել  Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սամսոն Դավթյանը և հայտնել, որ BMW X5-ը ինքն է վարել:

Աղբյուրը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ BMW-ն  նա չի վարել: 

նկար
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմանում Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, Հակատուբերկոլոգային Դիսպանսեր-Տուդիսպանսերի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության Փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները։

--00—ԼՄ