Հրդեհ՝ «Մեյմանդար»-ի պահեստում․ ջերմահարվել է մոտ 1 տոննա բանջարեղեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

հրդեր

Փետրվարի 20-ին՝ ժամը 22:04-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայում գտնվող մրգի և բանջարեղենի պահեստում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻ նախարարության հաղորդմամբ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղամթերքի շուկայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, մարվել՝ 22:56-ին: Շուկայում այրվել է պահեստային տարածքի կախովի պլաստմասսե առաստաղը (մոտ 200 քմ) և ջերմահարվել մոտ 1 տ բանջարեղեն:

--00—ԼՄ