Հայկ Խանումյանը պատրաստ է ընդունել ու խոսել նրանց հետ, ովքեր պատրաստ են տեղափոխվել Արցախ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

խանումյան

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը պատրաստ է սիրով ընդունել ու խոսել նրանց հետ, ովքեր պատրաստ են տեղափոխվել Արցախ։

Հիշեցնենք, որ պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ կառավարության շենքի և այլ կառույցների դիմաց՝ պահանջելով իրենց իրավունքները, ինչպես նաև նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը։

--00—ՄՀ