Փետրվարի 15-ին ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

հասարակական

Արցախի արևելյան սահմանագոտում ադրբեջանական կողմի կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին 24News.am-ին ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանը։

«Ապաքինման է գնում, կյանքին վտանգ չի սպառնում», - հավելեց Սարումյանը։ 24News-ի տեղեկութուններով՝ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևան։ ՊԲ մամուլի քարտուղարը չմեկնաբանեց այս տեղեկությունը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Արցախի ՊԲ-ն մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ նույնը օրը ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը:

--00--ԿԿ