Լեհաստանում սկսվել են Saber Strike միջազգային զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Լեհաստանում սկսվել են Saber Strike 22 («Սրի հարված – 22») միջազգային ռազմական վարժանքները՝ Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության ղեկավարությամբ: Փետրվարի 21-ին այդ մասին հայտնել Է հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 1,3 հազար լեհ զինվոր եւ շուրջ 300 միավոր տեխնիկա, ներառյալ Rosomak զրահապատ փոխադրամեքենաներ»,- տեղեկացրել Է հրամանատարությունը: Զինավարժանքների սցենարը նախատեսում Է ամերիկյան ստորաբաժանումների տեղափոխում Գերմանիայից Բալթիկայի երկրներ Լեհաստանի տարածքով: Լեհաստանի հյուսիս - արեւելքի զորավարժարանում կայացել են լեհ զինծառայողների եւ դաշնակիցների համատեղ զինավարժանքներ:

Saber Strike-ն ամենամյա միջազգային մարտավարական վարժանքներ են, որոնք Լեհաստանում անցկացվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ: Դրանց գլխավոր նպատակն Է տարածաշրջանային ճգնաժամերի արձագանքման նախապատրաստումը, սահմանների անվտանգության բարձրացումը եւ սպառնալիքներին հակազդումը:

Ինչպես ընդգծում են լեհական բանակում, «Saber Strike 22 զինավարժանքները տեղի կունենան Լեհաստանի զինված ուժերի 2022 թվականի զինավարժանքների ծրագրին համապատասխան: Հաղորդվում Է, որ այդ զորավարժությունները «պլանավորվում են նախօրոք, կապված չեն որեւԷ ընթացիկ գործողության հետ եւ համատեղ հնարավորությունների հիանալի օրինակ են՝ ցուցադրելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները միասին ավելի ուժեղ են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ