Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

պուտին

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Շատ շուտով նախագահ Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի»,- ասել է նա։

Պեկսովը նշել է, որ խոսքը «մեծ հանդիպման» մասին է, այլ ոչ թե ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ նախագահի կանոնավոր հանդիպումների։

Թե ինչ թեմայի վերաբերյալ է լինելու նիստը՝ Պեսկովը չի մանրամասնել։

 --00—ՄՀ