Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն. Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

տարածաշրջան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ փետրվարի  22-ին, Կրեմլում կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի ընթացքում կողմերը կստորագրեն երկկողմ հարաբերություններին դաշնակցային բնույթ հաղորդելու մասին հռչակագիր։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը։ 

Ըստ Կրեմլի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները կքննարկեն Հայաստանի հետ եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը։

--00--ԿԿ