4 ոսկի, 2 բրոնզ․ հայ մարզիկները փայլել են ըմբշամարտի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Thumbnail

Տեղեկացրել էինք, Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ն անցկացվելու էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար: Armenpress լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ տարվա առաջին մրցաշարին Հայաստանի ներկայացուցիչները փայլուն են հանդես եկել: 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանսիա էր մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հետևյալ մարզիկներով՝ Ռուդիկ Մկրտչյան / 55 կգ /, Գևորգ Ղարիբյան / 60 կգ /, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյան / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ /, Արթուր Շահինյան/ 97 կգ / և Հրանտ Կալաչյան / 72 կգ /:

Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը: