Ադրբեջանական պատվիրակության հետ ընթրիքի հրավերը մերժել եմ, նրանց հետ նույն սեղանի շուրջ չեմ նստի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

«Իշխանության արձագանքը չեմ կարող բացատրել, ԱԳՆ-ից վախվխելով արձագանքել են «Շուշիի հռչակագրին», հիմա ՔՊ-ից ասում են, քանի պատասխան չի եղել, սուսուփուս մնանք մեր տեղում: Չեմ ընկալում, որ հայ մարդը կարող է դեմ չլինել հակահայկական հռչակագրին և որևէ հակընդդեմ գործողություն չանի «Շուշիի հռչակագրին»»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության նախաձեռնած  «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծին, որը իշխանությունը չընդունեց: 

««Շուշիի հռչակագրին» որևէ հակընդդեմ գործողություն չեն անում, միայն իրենց աթոռներն են պահպանում, որը հոմանիշ է իրենց անձնական անվտանգությանը: Գուրգեն Արսենյանն ասում է՝ «Շուշիի հռչակագիրը» ընդամենը վավերացվել է, նախագահների մակարդակով հռչակագիր կա, օրենսդիրներն էլ վավերացրել են, դրա ընդամենը ո՞րն է»,- ավելացրեց պատգամավորը:

Խոսելով Երևանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին Ադրբեջանի պատվիրակության ներկայությանը, պատգամավորը նշեց. «Այսօր երկու հրավեր եմ ստացել Եվրանեսթի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության հետ երեկոյան ընթրիքի մասնակցելու, հրավերը մերժել եմ, նրանց հետ նույն սեղանի շուրջ չեմ նստի»: 

Մանրամասները՝ տեսանյութում։