Դատապարտում եմ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ Ադրբեջանի այսպիսի քայլերը. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

«Ես՝ որպես Հովիկ Աղազարյան պատգամավոր, դատապարտում եմ Ադրբեջանի՝ ՀՀ երկու նախագահների նկատմամբ քրեական գործեր հարուցելու և հետախուզում հայտարարելու որոշումները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նրա խոսքով, այսպիսի քայլերը չեն նպաստում այն օրակարգին, որը մենք փորձում ենք առաջ տանել մեր երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման կոնտեքստում:

«Ես գտնում եմ, որ մենք՝ որպես պետություն, Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջ չունենք, չհաշված այն սահմանային խնդիրները, որոնք այսօր կան»- ասել է պատգամավորը:

Բանախոսն անդրադարձել է նաև Ցեղասպանության հարցին, ինչպես նաև թեմային վերաբերող այլ կարևոր խնդիրներին:

Մանրամասները՝ տեսանյութում: