Պուտինը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկել և շարունակում է  ձեռնարկել ջանքեր, որպեսզի բոլոր բարդ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով:

«Բայց մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսօրվա հանդիպման նպատակն է լսել մեր գործընկերներին և որոշել  հետագա քայլերն այս ուղղությամբ։ Եվ, ինչպես ես բազմիցս ասել եմ, եթե Ռուսաստանը բախվի այնպիսի խնդրի, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա մեր երկրին սպառնացող վտանգները բազմապատիկ կմեծանան»,- նշել է Վլադիմիր Պուտինը: 

ՌԴ նախագահը նշել է, որ վերջին ամիսներին ակտիվացրել ենք աշխատանքը Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հիմնական գործընկերների հետ անվտանգության հարցերի շուրջ համաձայնության գալու նպատակով:

«Մեզ համար սա թիվ մեկ խնդիրն է, սա մեր երկրի առաջնահերթությունն է՝ ոչ թե առճակատումը, այլ անվտանգության ապահովումն ու զարգացման պայմանները»,-ասել է ՌԴ նախագահը։

--00--ՍԳ