Բագրատաշենի անցակետում տեղադրվել են նոր կամրջի առաջին 2 հեծանները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News          

Բագրատաշեն

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում շարունակվում են նոր կամրջի կառուցման աշխատանքները։ Տեղադրվել են նոր կամրջի մակերեսի առաջին 2 հեծանները։ Ընդհանուր առմամբ կամուրջը բաղկացած է լինելու 50 հեծաններից, որոնցից 24-ն արդեն արտադրված են և պատրաստ են տեղադրման։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կառուցման մեկնարկը տրվել էր նախորդ տարվա գարնան վերջին։ Շինարարությունը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «#Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամը։

--00—ՄՀ