Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Իրան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News          

իրան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Իրանում կմասնակցի միջազգային մրցաշարի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Թեհրան են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Նորայր Հախոյանը (55կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հրաչյա Պողոսյանը (63կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72կգ), Էմիլ Ավետիսյանը (77կգ), Էրիկ Էլոյանը (82կգ), Կարեն Խաչատրյանը (87կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ), հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Մարզիչներից թիմի հետ մեկնել են նաև Սամվել Գևորգյանն ու Արսեն Մակվեցյանը:

Մրցաշարը կանցկացվի փետրվարի 23-25-ը:

--00—ՄՀ