Կցանկանայի Մխիթարյանի պես խաղացողի տեսնել ՌՊԼ-ում․ ՌՖՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովն ասել է, որ ուրախ կլինի իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին տեսնել Մոսկվայի «Դինամո» ակումբում․ գրում է armsport.am-ը։

«Ես կցանկանայի Մխիթարյանի պես խաղացողի տեսնել Ռուսաստանի առաջնությունում։ Նա արդեն ապացուցաել է, որ ամենաբարձր մակարդակի խաղացող է։ Հենրիխը հասցրել է խաղալ Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ առաջատար ակումբներում։

Եթե ​​Մխիթարյանը չուժեղացնի մեր առաջնությունը, ապա գոնե կնպաստի տեխնիկայով խաղի զարգացմանը։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե նա տեղափոխվի «Դինամո»,- Վյաչեսլավ Իվանովիչի խոսքերն է մեջբերում РБ-Спорт-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական և իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել Ռուսաստան։

--00--ԿԿ