Երևանում բախվել են BMW-ն ու Honda մոպեդը. վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

 

տռռեգտեռգ

Երեկ՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14:00-ի սահմաններում Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Աբին Բիժու Կումարի Սինդիուի վարած BMW մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Պետրոս Սիմոնյանի վարած Honda մակնիշի մոպեդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեփափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել  նույն վաշտի պարեկներ  Տիգրան Հարությունյանն ու Գուրգեն Դանիելյանը:

Օպերատիվորեն  ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի,  ավագ հետաքննիչ  Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/22/1207534/

--00--ՍԳ