ԱՄՆ դեսպանատան մոտակայքում հրդեհ է բռնկվել, եղեգ է այրվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News         

ԱԻՆ
 

Փետրվարի 22-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ամերիկյան 109 հասցեի մոտակայքում այրվում է եղեգ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։43-ին, մարվել՝ 18։04-ին։ Այրվել է եղեգ (3 հա)։

--00—ՄՀ