Պուտինը հայտարարել է ԼՂ-ում կարգավորման ծրագրի շուրջ բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News         

Պուտին-Ալիև բանակցությունների ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում կարգավորման ծրագրի շուրջ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք ձեռքբերման մասին։

«Տարածաշրջանում կյանքը աստիճանաբար բարելավվում է. Ավելի քան 50 հազար փախստական ​​վերադարձել է իրենց տները, տնտեսությունը վերականգնվում է, խաղաղապահներն աշխատում են»,- նշել է Պուտինը։

--00--ԱՀ