Համաճարակը կայունանում է, դիմակների պարտադիր կրումը կչեղարկվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Կառավարությունը, հաշվի առնելով համաճարակային իրավիճակի կայունացումը, կարող է վերանայել փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջն ու այն դարձնել խորհրդատվական։ Այս մասին չորեքշաբթի կառավարության նիստում ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք ընտրողական լաբորատոր քննություններ ենք անցկացնում, և, ըստ էության, «օմիկրոն» շտամն ամբողջությամբ դուրս է մղել «դելտային»։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի կայունացումն ու պահպանվող տենդենցը, մենք քննարկելու ենք դիմակների պարտադիր կրման պահանջը հանելն ու այն խորհրդատվական դարձնելը։ Օրինակ, բժշկական կենտրոններում կպահպանվի այս նորմը», - նշեց նա։ 
Ավանեսյանը նաև հավելեց, որ չնայած իրավիճակի կայունացմանը, պատվաստման անհրաժեշտությունը մնում է ուժի մեջ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ