ՀՀ-ն շահագրգռված է ՍԾՏՀԿ շրջանակում աշխատանքների ակտիվացմամբ. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News   

սծտհկ
    

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ հատկապես գլոբալ մարտահրավերներին հակազդելու տեսանկյունից, և նշել, որ որպես ՍԾՏՀԿ հիմնադիր անդամ պետություն՝ Հայաստանը շահագրգռված է կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների ակտիվացմամբ:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության հետ ՍԾՏՀԿ հնարավոր համագործակցության ներուժին:

--00—ՄՀ