Կիևում դեռևս պարետային ժամ չի մտցվի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News  

․

Կիևում դեռևս չի ծրագրվում է պարետային ժամ մտցնել, սակայն կգործի զանգվածային միջոցառումների, ցույցերի իրականացման արգելքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալիյ Կլիչկոն:

Նա հայտնել է, որ Կիևի օպերատիվ շտաբում նիստը տեղի կունենա փետրվարի 23-ի երեկոյան՝ Ռադայում արտակարգ դրության ռեժիմի մասին որոշման հաստատումից անմիջապես հետո: «Կոչ եմ անում Կիևի բնակիչներին խուճապի չմատնվել: Սա անհրաժեշտ քայլ է քաղաքացիական անվտանգության ու կարգուկանոնի ապահովման համար»,- ասել է նա:

--00--ԱՀ