Զելենսկին ցանկացել է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, բայց վերջինս չի արձագանքել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 24,  24 News  

Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս չի արձագանքելն: Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր տեսաուղերձի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:

«Այսօր ես նախաձեռնեցի հեռախոսազրույց ՌԴ նախագահի հետ: Արդյունքը՝ լռություն: Թեեւ լռությունը պետք է Դոնբասում լիներ»,-ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ Ռուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր վաղ առավոտյան, դիմելով իր երկրի քաղաքացներին, հայտարարել է, որ որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել և մտցնել զինված ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ՝ ի պատասխան նրանց օգնության խնդրանքի: 

--00--ԱՀ