Մեր երկիրը, որը արդեն իսկ բզկտված է պատերազմից, հայտնվում է նոր ռազմական վտանգների հորձանուտում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

չալաբյան

Քաղաքական հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի բարեկամներ,

Այս առավոտյան, Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ է սկսել Ուկրայինայի դեմ, և դատելով հասնող տեղեկություններից, նրա ողջ տարածքում:

Անկախ այս գործողությունների դրդապատճառներից, նրա հնարավոր արդյունքներից, յուրաքանչյուրիս անհատական նախապատվություններից, սա մեծ ողբերգություն է, և կարող է վիթխարի բացասական հետևանքներ ունենալ մեր ողջ տարածաշրջանի, նույնիսկ ամբողջ աշխարհի համար:

Մեր երկիրը, որը արդեն իսկ բզկտված է պատերազմից, հայտնվում է նոր ռազմական վտանգների հորձանուտում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի այս պահի լրջությունը, և առավելագույնն անի մեր երկրի անվտանգությունը բարձրացնելու, և հնարավոր նոր փորձություններից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: 

Աստված պահապան բոլորիս: Պինդ եղեք»։

--00—ՄՀ