ՆԱՏՕ-ն դատապարտել է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նատո

Հյուսիսատլանտյան խորհուրդը խստորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում։

Հյուսիսատլանտյան խորհուրդը կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս բերել իր զորքերը։

Հինգշաբթի՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ԼՄ