Պատերազմ բերած, տարածքներ կորցրած հակահերոսներն են Սահակաշվիլին, Փաշինյանը, Պորոշենկոն և Զելենսկին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Շարմազանով

Երբ փողոցն իշխանության է բերում պոպուլիստներին, նրանց «ղեկավարած» պետությունները խայտառակորեն տարածքներ են զիջում. Ուկրաինա, Վրաստան, Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Պատերազմներ բերած ու տարածքներ կորցրած հակահերոսներն են Սահակաշվիլին, Փաշինյանը, Պորոշենկոն եւ Զելենսկին։

Սա էր հեղափոխությունների «խերը»։

Վայ այն պետություններին ու ժողովուրդներին, որտեղ հեղափոխական պոպուլիստները գալիս են իշխանության»,-նշել է նա:

 Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ՄՀ