Վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

 

տռռեգտեռգ

Այն, ինչ հիմա կատարվում է, դժվար է ընկալել։ Ամենավատ բանը տրամաբանության կորուստ է, այդ դեպքում սկսվում է քաոսը։ Սակայն, Ուկրաինայում կատարվող դեպքերում տրամաբանություն, այնուամենայնիվ, կարելի է փորձել գտնել, կամ գոնե վարկած առաջադրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարկած

Միացյալ Նահանգները երկընտրանքի առջև էին հայտնվել, վերահսկել ամբողջ աշխարհը, ինչպես 1991-ից հետո, այլևս չեն կարող, դա փաստ է։ Այս պարագայում պետք է կամ ամբողջը կորցնեն, կամ բավարարվեն աշխարհի կեսով, հատկապես արժեքավոր է Եվրոպան։

Ըստ այս վարկածի, հանձնում են Ուկրաինան, ու Եվրոպայում իջեցնում են «երկաթյա վարագույրը»։ Այսինքն, վերադառնում են ՆԱՏՕ-ի ստեղծման բանաձևին․ «ԱՄՆ-ն Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ, Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս»։

Նմանատիպ վարագույր պետք է իջեցնեն Չինաստանի առջև, Թայվանը հանձնելուց հետո ու դրանով պաշտպանեն իրենց շուկան Չինաստանից, որն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում արդեն չեն կարող։

Պարզ ձևակերպենք, վերադառնում ենք երկբևեռ աշխարհին  ու սառը պատերազմին և դա, ըստ այս վարկածի, ԱՄՆ-ում գծված սցենար է»։

--00--ՍԳ