Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

սերյոժա ստեփանյան

 

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սերյոժա Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ» , - նշված է հրամանագրում։

--00—ՄՀ