32-ամյա ծաղկաձորցին շրջում էր մարիխուանայի փաթեթները գրպանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

 

Ծաղկաձորի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացրին Հրազդանի գործընկերների հետ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ փետրվարի 17-ի երեկոյան, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ծաղկաձորի Գրիգոր Մագիստրոսի փողոցից ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկվեց ծաղկաձորցի, 32-ամյա մի տղամարդ:

Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ, նմանատիպ զանգվածով կաթուցիչ ու դանակ:

Հանգամանքները պարզվում են:

--00--ՍԳ