Նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյան կմնա ազատության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ռազմագերի

Այս գլոբալ թոհուբոհի մեջ փոքր լավ լուրով եմ ուզում կիսվել (ինձ համար՝ մեծ).  վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը՝ նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանին ազատ արձակելու որոշման դեմ։ Ռոբերտը կմնա ազատության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Այդ կարևոր որոշումը կայացրեց դատավոր Բիշարյանը»,-նշել է նա:

--00--ՄՀ