Ռուսները Սև ծովում թուրքական նավ են խոցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

թուրքիա

Օդեսայի ափերի մոտ թուրքական նավ է ռմբակոծվել։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Դեպքը տեղի է ունեցել  Օդեսայի մոտ ռուսական զինուժի ռազմական գործողությունների շրջանակներում։  Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Նավի վրա եղել է 11 ուկրաինացի, 11 ֆիլիպինցի և 8 թուրք: Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ նավը խոցվել է Օդեսայից 50 մղոն հարավ։ Այն շարունակել է շարժվել Ռումինիայի ուղղությամբ»,- ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության

--00--ՄՀ