50-ամյա տղամարդու մոտ փաթեթներով մեթամֆետամին է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

 

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 21-ին: Առավոտյան ժամը 6-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկեցին 50-ամյա մի տղամարդու:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց փայլաթիթեղի երեք փաթեթ` սպիտակ, բյուրեղանման զանգվածներով:
Ըստ 50-ամյա տղամարդու` հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել մայրաքաղաքում՝ օտարերկրյա մի քաղաքացուց և պահել իր օգտագործման համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ` իրացնողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

--00--ՍԳ