Ուկրաինայում ռուսական առաջխաղացմանը զուգընթաց Էրդողանն անհանգստության նշաններ է ցույց տալիս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրել է․

«Ուշագրավ է, որ Ուկրաինայում ռուսական առաջխաղացմանը զուգընթաց, Էրդողանն անհանգստության ավելի մեծ նշաններ է ցույց տալիս՝ ափսոսանք հայտնելով, որ ՆԱՏՕ-ն Կիևին օգնում է միայն խորհուրդներով։

Ակնհայտ է, որ նաև որպես ՆԱՏՕ-ի օպերատոր Մոսկվայի կենսական շահերի գոտիներ՝ Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, քիթը խոթած էրդողանական վարչախումբը հասկանում է, որ Ուկրաինայում հաջողությունից հետո Ռուսաստանի համար փակվելու է ամենավտանգավոր ճակատներից մեկը, ինչը թույլ է տալու վերջինիս էլ ավելի մեծ ռեսուրսներով և եռանդով զբաղվելու իր հարավի «ապաթուրքականացման» գործով։

#հարափոփոխ_տարածաշրջանը»։ 

Հինգշաբթի՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ԼՄ