«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են Շիրակի մարզ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

քպ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Շիրակի մարզպետի ուղեկցությամբ եղել են Գյումրու Տիգրան Մեծի 5, Իսահակյան փողոցի 9-րդ, Անտառավան 26 վթարային շենքերում՝ տեղում ծանոթանալու և վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին բնակիչների հետ զրուցելու։ Բոլոր երեք շենքներն էլ ունեն 3-րդ աստիճանի վթարայնություն։

Կառավարության հնգամյա ծրագրում 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերի վերակառուցման հարցն ընդգրկված է, խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։

Պատգամավորական խումբն այցելել է նաև Գյումրու ավտոկայանի 104 տնակային ավան, հանդիպել ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին։

«Բավական ընդգրկուն ծրագիր ենք նախանշել, որ մեր պատգամավորական խումբը տեղում ծանոթանա առկա խնդիրներին, մենք այսօր հնարավորություն ենք ունեցել լինելու տնակային թաղամասերում, վթարային շենքերում։ Խնդիրն այստեղ փաստերն արձանագրելն է և խորհրդարանական լծակներն օգտագործելը՝ հարցերին լուծում տալու համար։ Օգտվելով առիթից նշեմ, որ մարտ ամսին ունենալու ենք ԱԺ արտագնա նիստ, որը վերաբերելու է բացառապես աղետի գոտու հիմնախնդիրներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

ՀՀ վարչապետի հանձնարարականով Գյումրու համայնքապետարանի հետ ամբողջացվում են տնակների թիվն ու տվյալները, աշխատանքային խմբի արդյունքները կամփոփվեն մարտի 10-ին։

--00--ՄՀ