Գերմանիայում հայտարարել են, որ պատրաստ են Ուկրաինայից փախստականների հնարավոր ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

գերմանիա

Գերմանիան պատրաստ Է ինչպես Ուկրաինայից փախստականների ընդումանն, այնպես Էլ հարեւան երկրներին աջակցություն ցույց տալուն: Փետրվարի 25-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբշտրայտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արտգործնախարարության ղեկավարը հայտնել Է փախստականների հնարավոր ընդունմանը պատրաստակամության մասին»,- ասել Է նա: Մենք կարծում ենք, որ սկզբնապես փախստականները կուղեւորվեն Լեհաստան»,- նշել Է նախարարների կաբինետի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Բեռլինը «լուրջ աջակցություն Է առաջարկել (հարեւան պետություններին) այն դեպքում, եթե այն պահանջվի»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում:

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում Է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում: Փետրվարի 24-ի առավոտյան Գերագույն ռադան ռազմական դրություն Է սահմանել Ուկրաինայի ամբողջ տարածքում։

--00--ՄՀ