ՍԱՏՄ-ի պետ Գեորգի Ավետիսյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը 2022 թվականի մարտի 9-11-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:

Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2022 թվականի մարտի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Նովոռոսիյսկ և Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնությունում հացահատիկի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության և որակի ապահովման բուսասանիտարական հսկողության համակարգին ծանոթանալու նպատակով:

2.Ընդունել ի գիտություն, որ Գեորգի Ավետիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Նովոռոսիյսկ և Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3.Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»:

--00--ՍԳ