Պուտինն Ուկրաինայի բանակայիններին կոչ է արել վերցնել երկրում իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին Ուկրաինայում դիմադրում են ոչ թե կանոնավոր բանակի զինվորները, այլ ազգայնական ջոկատները։ Այս մասին ուրբաթ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին՝ կոչ անելով տեղի զինվորականներին իրենց ձեռքը վերցնել իշխանությունը։ 

«Մեզ դիմադրում են այն «բենդերական», ազգայնական տարրերը, որոնք ուղղակի պատասխանատվություն ունեն Դոնբասում արյունահեղության համար։ Դիմում եմ Ուկրաինայի զինվորականներին՝ վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը, երևում է, որ մենք ձեզ հետ ավելի շուտ կպայմանավորվենք, քան այն թմրամոլների ու նեոնացիստների խմբի հետ, որը նստած է Կիևում», - ասել է նա։ 

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ