ՀՀ քաղաքացիներն Ուկրաինայից առանց վիզա մուտք կգործեն Լեհաստան ու Ռումինիա. Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

«Երեկվանից մշտական կապի մեջ եմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և ՀՀ -ում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ Քիչ առաջ Վլադիմիր Կարապետյանը հաղորդեց, որ Լեհաստանի դեսպանատան հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներն առանց վիզային ռեժիմի կարող են մուտք գործել Լեհաստան, ինչը մեծ ձեռքբերում է, նույն պայմանավորվածությունը կա նաև Ռումինիայի հետ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ուկրաինա բերակամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:

«Ուկրաինայում ՀՀ դեսպանից հետաքրքրվեցի հայերի մեջ զոհեր կան թե ոչ, նշեց, որ պաշտոնական տեղեկություն զոհերի և վիրավորների մասին դեռևս չկա: Տեղեկացա, որ համայնքի մասսայական տարհանման խնդիր դեռևս դրված չէ, խուճապ ևս չկա, բայց ՀՀ քաղաքացիներից, ովքեր ցանկանում են Ուկրաինայի տարածքը լքել, դեսպանությունը անհատական մոտեցում է ցուցաբերում: Դեսպանի խոսքով՝ 500 -ից ավել զանգ են ստացել և հետամուտ են եղել բոլոր զանգերին»,-մանրամասնեց նա:

Հարցին, թե քանի՞սն են դիմել Ուկրաինայից տեղափոխվելու համար, Հակոբյանը ասաց, որ հստակ թիվ չի նշվել, բայց բժիշկների խումբ է եղել, որոնք արդեն տեղափոխվել են Լեհաստան:

Մանրամասները՝ տեսանյութում։