Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հետ կկանչվի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ю

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետկանչի վերաբերյալ տեւական ժամանակ շրջանառվող լուրերը կարծես իրականություն են դառնում։ Լոս Անջելեսից տեղեկացանք, որ հյուպատոսը երեկ հրաժեշտի միջոցառում է կազմակերպել, այսօր էլ պատրաստվում է մամուլի ասուլիսով հանդես գալ։

Բայբուրդյանն այդ պաշտոնում նշանակվել է 2018-ի սեպտեմբերին։ Նա 2004-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ արտգործնախարարի տեղակալի պաշտոնը: Իսկ 2008 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից՝ «դեսպանների ուղերձը» ստորագրելու համար, որով իրենց բողոքն էին հայտնում իշխանությունների դեմ եւ աջակցություն հայտնում ընդդիմությանը։

Բայբուրդյանը փորձառու դիվանագետ է, ըստ որոշ լուրերի՝ նրա հետկանչին նպաստել է տեղի ՀՅԴ-ն (գուցե՝ ՀՅԴ-ից առանձնացած խմբակը), որը համարում է, որ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո հյուպատոսը պասիվ է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ