Ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ՊՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին Զինված Ուժերի Գլխավոր շտաբում պաշտոնից ազատվեցին մի շարք պաշտոնատար անձինքեւ նրանց փոխարեն նշանակվեցին նոր պաշտոնյաներ: Սակայն արդեն երրորդ օրն է, ինչ Զինված ուժերը Գլխավոր շտաբի պետ չունեն եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ թեկնածուի հարցում նախ չկա վերջնական որոշում, իսկ ՀՀ Պաշատպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Այսօր նախարարը կվերադառնա եւ նրա վերադառնալուց հետո  արդեն կնշանակվի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Ի դեպ, ըստ լուրերի, նրա հետ Ռուսաստան է գնացել նաեւ ՀՀ  ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, ուստի չի բացառվում, որ նրա նշանակման հարցը եւս համաձայնեցվել է ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 24-ին ՊՆ-ում թեժ քննարկվում է եղել Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը:  Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի եւ Առաքել Մարտիկյանի: Սակայն, ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ