Ռուսական ավիաընկերությունները ծանուցում են ստացել Լեհաստանից և Չեխիայից թռիչքների արգելքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

 

տռռեգտեռգ

Լեհաստանը և Չեխիան հայտնել են իրենց օդային տարածք ռուսական ավիաընկերությունների մուտքը փակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ռուսական ավիաընկերություններից մեկի իրենց աղբյուրին։ 

«Լեհաստանը և Չեխիան NOTAM (ծանուցում) են ուղարկել օդային տարածքի փակման մասին»,- ասել է աղբյուրը։

Չեխիան և Լեհաստանն ավելի վաղ հայտարարել էինոր փետրվարի 26-ից կփակեն իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար՝ կապված Ուկրաինայի ապառազմականացման ուղղված Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության հետ։

--00--ՍԳ