Ռուս-ուկրաինական պատերազմը երկար է տևելու․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Աշխարհ

Ռուս-ուկրաինական պատերազմը երկար է տևելու, կոչ եմ անում նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի «Պորտ-դե-Վերսալ» կենտրոնում բացված գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ:

«Այս պատերազմը երկար կտևի և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես շարունակվելու են: Դրա համար մենք պետք է պատրաստվենք», - ասել է Մակրոնը` գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին: